Ներդրումային դասընթաց սկսնակների համար

Ձե՛ռք բերեք արժեթղթերի շուկայի վերաբերյալ հիմնավոր գիտելիքներ և սկսեք Ձեր ներդրումային ճամփորդությունը

Veritas Academy Classroom

Գործնական
գիտելիք

Մենթորի
աջակցություն

HH KGMSN Logo

Երաշխավորված
ՀՀ ԿԳՄՍՆ կողմից

«Մուտք արժեթղթերի շուկա» դասընթաց

Դասընթացը հարմար է ինչպես սկսնակների, այնպես էլ ֆինանսական ոլորտի մասնագետների համար

Ո՞ւմ համար է նախատեսված

  • Սկսնակների,ովքեր ցանկանում են կատարել իրենց առաջին ներդրումային քայլերն արժեթղթերի շուկայում
  • Ֆինանսական ոլորտի մասնագետների,ովքեր նպատակ ունեն վերապատրաստվել և խորացնել գիտելիքները ներդրումային ոլորտում

Ինչո՞ւ մասնակցել

  • Համապարփակ գիտելիքներ․ստացեք ամբողջական պատկերացում արժեթղթերի շուկայի և ներդրումային գործիքների մասին
  • Գործնական հմտություններ․սովորեք ինքնուրույն վերլուծել և կառուցել ձեր անհատական ներդրումային պորտֆելը

Տեղերը սահմանափակ են

Դասընթացի ծրագիր

Դասընթացն իրականացվում է երկու փուլով՝ խմբային և անհատական, որոնք կտան ձեզ համապարփակ գիտելիքներ արժեթղթերի շուկայում խելացի ներդրումներ կատարելու համար

Խնայողությունների և ներդրումների դերը տնտեսության մեջ2 ժամ
  • Մակրոտնտեսական հայացք. Համախառն ներքին արդյունք (ՀՆԱ) և դրա բաղադրիչները
  • Խնայողություններ, ներդրումներ և տնտեսական աճ
  • Արժեթղթերի ներածություն. կապիտալի շուկաներ, արժեթղթերի հիմնական տեսակները և բնութագրիչները
  • Պատմական ակնարկ
Փողի արժեք և ներդրումներ2 ժամ
  • Փողի ժամանակային արժեքը, դրա կապը ներդրումների հետ
  • Պարզ և բարդ տոկոս. օրինակներ
  • Ինչպե՞ս է հաշվարկվում արժեթղթի գինը
  • Ինֆլյացիա և դրամավարկային քաղաքականություն
  • Ինչպե՞ս են շուկայում ձևավորվում տոկոսադրույքները
Ընկերության կապիտալը և դրա կառուցվածքը, պարտատոմսեր2 ժամ
  • Ընկերության եկամուտի և ծախսերի, ակտիվների և պասիվների կառուցվածք
  • Պարտատոմս vs. բաժնետոմս. որտե՞ղ են թաքնված ռիսկերը
  • Պարտատոմսի տեսակներ, գնի ձևավորում
  • Ինչո՞ւ է փոփոխվում պարտատոմսի գինը. արժեկտրոն vs. շուկայական տոկոսադրույք
  • Պարտատոմսի գնման/վաճառքի առանձնահատկությունները
Բաժնետոմսեր2 ժամ
  • Բաժնետոմսի տեսակներ. արտոնյալ vs. հասարակ բաժնետոմսեր
  • Բաժնետոմսի գին և շահութաբաժին (dividend)
  • Ինչպե՞ս գտնել հասարակ բաժնետոմսի իրական արժեքը. տարբեր մեթոդների կիրառությունը գործական օրինակներով
  • Աճի (growth) և արժեքային (value) բաժնետոմսեր
Որքա՞ն եկամտաբերություն սպասել ներդրումներից2 ժամ
  • Որքա՞ն եկամտաբերություն սպասել պարտատոմսերից
  • Վարկային վարկանիշ և պարտատոմսերի եկամտաբերություն
  • Որքա՞ն եկամտաբերություն սպասել բաժնետոմսերից
  • Բաժնետիրական շուկայի ինդեքսներ. դրանց կարևորությունը
  • Ինչպե՞ս հաշվարկել ներդրման եկամտաբերությունը
  • Ի՞նչ ռիսկերի հետ ենք առնչվում ներդրում իրականացնելիս
Արժեթղթերի հրապարակային առաջարկի (IPO) գործընթաց2 ժամ
  • Ինչպե՞ս են թողարկվում և ցուցակվում արժեթղթերը. տեղական և միջազգային շուկաներ
  • Առաջնային շուկայի մասնակիցները և նրանց գործառույթները
  • Երկրորդային շուկայի մասնակիցները և նրանց գործառույթները. Ֆոնդային բորսա և բրոքերներ
  • Շուկայի վերլուծաբաններ. նրանց կարևորությունը
Ֆունդամենտալ վերլուծության հիմունքներ2-3 ժամ
  • Ֆունդամենտալ վերլուծության հիմնական բաղադրիչները. տնտեսություն, ոլորտ և ընկերություն
  • Ինդեքսային ներդրում. բորսայական ֆոնդի փայեր՝ ETF-ներ
  • Տնտեսական ցիկլերը. ոսկու դերը
  • Ոլորտային ներդրում. անշարժ գույքի բաժնետոմսեր՝ REIT-ներ
  • Ոլորտի և ընկերության ֆունդամենտալ վերլուծություն գործնական օրինակով
  • AI գործիքների կիրառելիությունը ֆունդամենտալ վերլուծության ընթացքում
Ընկերության ֆինանսական վերլուծություն2-3 ժամ
  • Ֆինանսական հաշվետվության տեսակները, դրանց միջև կապը
  • Ֆինանսական գործակիցներ. դրանց կարևորությունը
  • Ո՞ր ֆինանսական ցուցանիշներն են ազդում բաժնետոմսի գնի վրա
  • Ֆինանսական ցուցանիշների վերլուծություն գործնական օրինակով
  • Որտե՞ղ են թաքնված ռիսկերը
  • AI գործիքների կիրառելիությունը ֆինանսական վերլուծության ընթացքում
Ներդրումային պորտֆելի կառուցման սկզբունքներ2-3 ժամ
  • Ո՞րն է ձեր ներդրումային հորիզոնը
  • Որքա՞ն ռիսկ եք պատրաստ կրել. ռիսկի ախորժակ
  • Արժեթղթերի ընտրություն և դիվերսիֆիկացիա
  • Պորտֆելի սպասվող եկամտաբերություն
  • Պորտֆելի ակտի՞վ, թե՞ պասիվ կառավարում
  • Ինչպե՞ս ձեռք բերել արժեթղթեր
Անհատական ներդրումային պորտֆելի կառուցում2-3 ժամ
  • Սեփական ներդրումային ռազմավարության ձևավորում
  • AI գործիքների հիման վրա ֆունդամենտալ վերլուծության իրականացում
  • Անհատական ներդրումային պորտֆելի կառուցում

Դասընթացի հիմնական պայմաններ

Ձևաչափ

Օնլայն / Օֆլայն

Կառուցվածք

8 խմբային + 2 անհատական դասընթաց

Տևողություն

մինչև 2 ամիս + հետդասընթացային աջակցություն

Խմբի չափ

մինչև 4 մասնակից

Լեզու

հայերեն (նյութերը՝ հայերեն և անգլերեն)

Գիտելիքներ

տեսական և գործնական, ԱԲ (AI) գործիքների կիրառություն

HH KGMSN Logo

Դասընթացը երաշխավորված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից

Մասնակիցները կարող են դասընթացի վճարման դիմաց ստանալ եկամտային հարկի վերադարձ՝ մինչև 100,000 դրամի չափով:

Դասընթացի արժեքը

149,000 ֏
74,500 դրամ / ամիսը

մինչև 100,000 դրամի չափով եկամտային հարկի վերադարձ

Ծանոթացեք Ձեր Դասընթացավարի հետ

Գևորգ Մանուկյան
10+
տարվա փորձ
Մեր նպատակն է արժեթղթերի շուկաները և բարդ ֆինանսական հասկացությունները դարձնել հասանելի՝ զինելով Ձեզ հիմնավոր ներդրումներ իրականացնելու հմտություններով։

Գևորգ Մանուկյան

«Վերիտաս» ուսումնական կենտրոնի տնօրեն և դասընթացավար

  • Երկար տարիների փորձ ներդրումային բանկինգում
  • Նշանակալի IPO գործարքներ տեղական շուկայում
  • Տասնյակ ուսանողների օգնել է կայացնել խելացի ներդրումային որոշումներ
  • Հանդիսանում է անհատ ներդրող
LinkedIn

Ուսանողները դասընթացի մասին

«Վերիտասում ես գտա օպտիմալ ներդրումային ռազմավարությունների բաղադրատոմսեր, և այսուհետ ինձ ավելի վստահ եմ զգում ֆինանսական ոլորտում»։

Վ

Վահե

IT ոլորտ

«Դասընթացը ինձ օգնեց հիմնովին հասկանալ արժեթղթերի շուկան և նրա վրա ազդող գործոնները, ինչը ինձ կօգնի ապագայում կատարել ավելի գիտակից և քիչ ռիսկային ներդրումներ»։

Վ

Վահրամ

IT ոլորտ

Հաճախ տրվող հարցեր

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ չեն մասնագիտական գիտելիքներ:

Ներկայացնում ենք և՛ միջազգային, և՛ տեղական արժեթղթերի շուկաները. երկու շուկաներն էլ հասանելի կլինեն Ձեզ ներդրումների համար:

Trading-ի դասընթացները ուղղված են տեխնիկական վերլուծությանը և կարճաժամկետ շահույթին: Մեզ մոտ շեշտը դրվում է ընկերության, ոլորտի և մակրոտնտեսական ցուցանիշների ֆունդամենտալ վերլուծության հիման վրա ներդրումների իրականացմանը:

Այո, դասընթացի հաջող ավարտից հետո մասնակիցներին տրամադրվում է մասնակցության հավաստագիր:

Դուք կունենաք ձեր անհատական ներդրումային պորտֆելը, ձեռք կբերեք վերլուծական հմտություններ և շարունակական աջակցություն մեր համայնքի կողմից:

Ներդրումներ կարելի է սկսել նույնիսկ փոքր գումարներից (օրինակ՝ $50-100): Կարևորը ճիշտ ռազմավարությունն է, որը կձևավորեք դասընթացի ընթացքում:

Եկամտաբերությունը կախված է շուկայական իրավիճակից և Ձեր ընտրած ռազմավարությունից: Օրինակ՝ Ինդեքսային ֆոնդերը (S&P 500 ETF) պատմականորեն ապահովում են տարեկան մոտ 10% եկամտաբերություն, իսկ փորձառու կառավարիչով ֆոնդերը (օր՝ Berkshire Hathaway)՝ տարեկան մոտ 20–25%: Կիրառելով թիրախային մոտեցում՝ դուք կարող եք ձգտել ավելի բարձր եկամտաբերության, ինչը ենթադրում է ավելի բարձր ռիսկ, կամ սահմանափակվել պահպանողական ռազմավարությամբ:

Ոչ, նման եկամտաբերությունը անիրատեսական է և հաճախ կապված է ֆինանսական բուրգերի կամ մեծ ռիսկերի հետ: Մենք չենք խոստանում անիրատեսական եկամուտներ, փոխարենը տալիս ենք հիմնավոր գիտելիքներ, որոնք կարող եք օգտագործել խելացի և հավասարակշռված ներդրումներ անելու համար:

Գրանցվել դասընթացին

Լրացրեք հայտը, և մենք կկապնվենք Ձեզ հետ մանրամասների համար: