Ներդրումային դասընթաց սկսնակների համար
Ձե՛ռք բերեք արժեթղթերի շուկայի վերաբերյալ հիմնավոր գիտելիքներ և սկսեք Ձեր ներդրումային ճամփորդությունը

Գործնական
գիտելիք
Մենթորի
աջակցություն
Երաշխավորված
ՀՀ ԿԳՄՍՆ կողմից
«Մուտք արժեթղթերի շուկա» դասընթաց
Դասընթացը հարմար է ինչպես սկսնակների, այնպես էլ ֆինանսական ոլորտի մասնագետների համար
Ո՞ւմ համար է նախատեսված
- Սկսնակների,ովքեր ցանկանում են կատարել իրենց առաջին ներդրումային քայլերն արժեթղթերի շուկայում
- Ֆինանսական ոլորտի մասնագետների,ովքեր նպատակ ունեն վերապատրաստվել և խորացնել գիտելիքները ներդրումային ոլորտում
Ինչո՞ւ մասնակցել
- Համապարփակ գիտելիքներ․ստացեք ամբողջական պատկերացում արժեթղթերի շուկայի և ներդրումային գործիքների մասին
- Գործնական հմտություններ․սովորեք ինքնուրույն վերլուծել և կառուցել ձեր անհատական ներդրումային պորտֆելը
Տեղերը սահմանափակ են
Դասընթացի ծրագիր
Դասընթացն իրականացվում է երկու փուլով՝ խմբային և անհատական, որոնք կտան ձեզ համապարփակ գիտելիքներ արժեթղթերի շուկայում խելացի ներդրումներ կատարելու համար
- Մակրոտնտեսական հայացք. Համախառն ներքին արդյունք (ՀՆԱ) և դրա բաղադրիչները
- Խնայողություններ, ներդրումներ և տնտեսական աճ
- Արժեթղթերի ներածություն. կապիտալի շուկաներ, արժեթղթերի հիմնական տեսակները և բնութագրիչները
- Պատմական ակնարկ
- Փողի ժամանակային արժեքը, դրա կապը ներդրումների հետ
- Պարզ և բարդ տոկոս. օրինակներ
- Ինչպե՞ս է հաշվարկվում արժեթղթի գինը
- Ինֆլյացիա և դրամավարկային քաղաքականություն
- Ինչպե՞ս են շուկայում ձևավորվում տոկոսադրույքները
- Ընկերության եկամուտի և ծախսերի, ակտիվների և պասիվների կառուցվածք
- Պարտատոմս vs. բաժնետոմս. որտե՞ղ են թաքնված ռիսկերը
- Պարտատոմսի տեսակներ, գնի ձևավորում
- Ինչո՞ւ է փոփոխվում պարտատոմսի գինը. արժեկտրոն vs. շուկայական տոկոսադրույք
- Պարտատոմսի գնման/վաճառքի առանձնահատկությունները
- Բաժնետոմսի տեսակներ. արտոնյալ vs. հասարակ բաժնետոմսեր
- Բաժնետոմսի գին և շահութաբաժին (dividend)
- Ինչպե՞ս գտնել հասարակ բաժնետոմսի իրական արժեքը. տարբեր մեթոդների կիրառությունը գործական օրինակներով
- Աճի (growth) և արժեքային (value) բաժնետոմսեր
- Որքա՞ն եկամտաբերություն սպասել պարտատոմսերից
- Վարկային վարկանիշ և պարտատոմսերի եկամտաբերություն
- Որքա՞ն եկամտաբերություն սպասել բաժնետոմսերից
- Բաժնետիրական շուկայի ինդեքսներ. դրանց կարևորությունը
- Ինչպե՞ս հաշվարկել ներդրման եկամտաբերությունը
- Ի՞նչ ռիսկերի հետ ենք առնչվում ներդրում իրականացնելիս
- Ինչպե՞ս են թողարկվում և ցուցակվում արժեթղթերը. տեղական և միջազգային շուկաներ
- Առաջնային շուկայի մասնակիցները և նրանց գործառույթները
- Երկրորդային շուկայի մասնակիցները և նրանց գործառույթները. Ֆոնդային բորսա և բրոքերներ
- Շուկայի վերլուծաբաններ. նրանց կարևորությունը
- Ֆունդամենտալ վերլուծության հիմնական բաղադրիչները. տնտեսություն, ոլորտ և ընկերություն
- Ինդեքսային ներդրում. բորսայական ֆոնդի փայեր՝ ETF-ներ
- Տնտեսական ցիկլերը. ոսկու դերը
- Ոլորտային ներդրում. անշարժ գույքի բաժնետոմսեր՝ REIT-ներ
- Ոլորտի և ընկերության ֆունդամենտալ վերլուծություն գործնական օրինակով
- AI գործիքների կիրառելիությունը ֆունդամենտալ վերլուծության ընթացքում
- Ֆինանսական հաշվետվության տեսակները, դրանց միջև կապը
- Ֆինանսական գործակիցներ. դրանց կարևորությունը
- Ո՞ր ֆինանսական ցուցանիշներն են ազդում բաժնետոմսի գնի վրա
- Ֆինանսական ցուցանիշների վերլուծություն գործնական օրինակով
- Որտե՞ղ են թաքնված ռիսկերը
- AI գործիքների կիրառելիությունը ֆինանսական վերլուծության ընթացքում
- Ո՞րն է ձեր ներդրումային հորիզոնը
- Որքա՞ն ռիսկ եք պատրաստ կրել. ռիսկի ախորժակ
- Արժեթղթերի ընտրություն և դիվերսիֆիկացիա
- Պորտֆելի սպասվող եկամտաբերություն
- Պորտֆելի ակտի՞վ, թե՞ պասիվ կառավարում
- Ինչպե՞ս ձեռք բերել արժեթղթեր
- Սեփական ներդրումային ռազմավարության ձևավորում
- AI գործիքների հիման վրա ֆունդամենտալ վերլուծության իրականացում
- Անհատական ներդրումային պորտֆելի կառուցում
Դասընթացի հիմնական պայմաններ
Ձևաչափ
Օնլայն / Օֆլայն
Կառուցվածք
8 խմբային + 2 անհատական դասընթաց
Տևողություն
մինչև 2 ամիս + հետդասընթացային աջակցություն
Խմբի չափ
մինչև 4 մասնակից
Լեզու
հայերեն (նյութերը՝ հայերեն և անգլերեն)
Գիտելիքներ
տեսական և գործնական, ԱԲ (AI) գործիքների կիրառություն

Դասընթացը երաշխավորված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից
Մասնակիցները կարող են դասընթացի վճարման դիմաց ստանալ եկամտային հարկի վերադարձ՝ մինչև 100,000 դրամի չափով:
Դասընթացի արժեքը
մինչև 100,000 դրամի չափով եկամտային հարկի վերադարձ
Ծանոթացեք Ձեր Դասընթացավարի հետ

տարվա փորձ
Մեր նպատակն է արժեթղթերի շուկաները և բարդ ֆինանսական հասկացությունները դարձնել հասանելի՝ զինելով Ձեզ հիմնավոր ներդրումներ իրականացնելու հմտություններով։
Գևորգ Մանուկյան
«Վերիտաս» ուսումնական կենտրոնի տնօրեն և դասընթացավար
- Երկար տարիների փորձ ներդրումային բանկինգում
- Նշանակալի IPO գործարքներ տեղական շուկայում
- Տասնյակ ուսանողների օգնել է կայացնել խելացի ներդրումային որոշումներ
- Հանդիսանում է անհատ ներդրող
Ուսանողները դասընթացի մասին
«Վերիտասում ես գտա օպտիմալ ներդրումային ռազմավարությունների բաղադրատոմսեր, և այսուհետ ինձ ավելի վստահ եմ զգում ֆինանսական ոլորտում»։
Վահե
IT ոլորտ
«Դասընթացը ինձ օգնեց հիմնովին հասկանալ արժեթղթերի շուկան և նրա վրա ազդող գործոնները, ինչը ինձ կօգնի ապագայում կատարել ավելի գիտակից և քիչ ռիսկային ներդրումներ»։
Վահրամ
IT ոլորտ
Հաճախ տրվող հարցեր
Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ չեն մասնագիտական գիտելիքներ:
Ներկայացնում ենք և՛ միջազգային, և՛ տեղական արժեթղթերի շուկաները. երկու շուկաներն էլ հասանելի կլինեն Ձեզ ներդրումների համար:
Trading-ի դասընթացները ուղղված են տեխնիկական վերլուծությանը և կարճաժամկետ շահույթին: Մեզ մոտ շեշտը դրվում է ընկերության, ոլորտի և մակրոտնտեսական ցուցանիշների ֆունդամենտալ վերլուծության հիման վրա ներդրումների իրականացմանը:
Այո, դասընթացի հաջող ավարտից հետո մասնակիցներին տրամադրվում է մասնակցության հավաստագիր:
Դուք կունենաք ձեր անհատական ներդրումային պորտֆելը, ձեռք կբերեք վերլուծական հմտություններ և շարունակական աջակցություն մեր համայնքի կողմից:
Ներդրումներ կարելի է սկսել նույնիսկ փոքր գումարներից (օրինակ՝ $50-100): Կարևորը ճիշտ ռազմավարությունն է, որը կձևավորեք դասընթացի ընթացքում:
Եկամտաբերությունը կախված է շուկայական իրավիճակից և Ձեր ընտրած ռազմավարությունից: Օրինակ՝ Ինդեքսային ֆոնդերը (S&P 500 ETF) պատմականորեն ապահովում են տարեկան մոտ 10% եկամտաբերություն, իսկ փորձառու կառավարիչով ֆոնդերը (օր՝ Berkshire Hathaway)՝ տարեկան մոտ 20–25%: Կիրառելով թիրախային մոտեցում՝ դուք կարող եք ձգտել ավելի բարձր եկամտաբերության, ինչը ենթադրում է ավելի բարձր ռիսկ, կամ սահմանափակվել պահպանողական ռազմավարությամբ:
Ոչ, նման եկամտաբերությունը անիրատեսական է և հաճախ կապված է ֆինանսական բուրգերի կամ մեծ ռիսկերի հետ: Մենք չենք խոստանում անիրատեսական եկամուտներ, փոխարենը տալիս ենք հիմնավոր գիտելիքներ, որոնք կարող եք օգտագործել խելացի և հավասարակշռված ներդրումներ անելու համար:
Գրանցվել դասընթացին
Լրացրեք հայտը, և մենք կկապնվենք Ձեզ հետ մանրամասների համար: